Կանադան, ինչպես Ֆրանսիան, իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ Բելառուսից
Ֆրանսիային հետևելով՝ Կանադան իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Բելառուս, իսկ նրանց, ովքեր արդեն այնտեղ են, անհապաղ հեռանալ երկրից, նշվել է Կանադայի ԱԳՆ-ի նախազգուշացման մեջ։
«Խուսափեք Բելառուս ցանկացած ուղևորությունից՝ տեղի օրենքների կամովին կիրառման ու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտության վտանգի պատճառով»,- ասված է հաղորդագրությունում։
Կանադայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ Բելառուսում հյուպատոսական ծառայություններ մատուցելու Կանադայի դեսպանության հնարավորությունները «չափազանց սահմանափակ են», և կոչ են արել քաղաքացիներին հեռանալ կոմերցիոն ճանապարհով։
Այս հորդորի պատճառների շարքում նախարարությունը նշել է հակամարտությունն Ուկրաինայում, անկայուն քաղաքական իրավիճակը երկրում 2020թ. բողոքներից հետո, խարդախությունների և թալանի աճը, ինչպես նաև ահաբեկչությունների սպառնալիքը։
Այն քաղաքացիներին, որոնք, այնուամենայնիվ, կորոշեն մնալ Բելառուսում, ԱԳՆ-ն խորհուրդ է տվել հետևել «արժանահավատ լուրերին», ամեն օր վերանայել «անվտանգության անձնական պլանները», ունենալ դեղերի պաշար և կանխիկ դրամ ու պատրաստ լինել թաքնվելու անվտանգ տեղում։
News.am