2023-02-14 11:51
Լրատվական գործակալություններ
Անատոլի Սիդորով․ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է մնալ բարդ և լարված
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է մնալ բարդ և լարված, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում, ցավոք, բնութագրվում է որպես բարդ և լարված», - ասել է նա։
«Ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը արևմտյան որոշ վերնախավերի ավերիչ գործունեությունն է՝ խարխլելու իրավիճակը կազմակերպության շուրջ և նրա առանձին անդամ պետություններում», - հայտարարել է նա։
Ըստ Սիդորովի՝ Ուկրաինան «խաղում է հակառուսական ցատկահարթի դերը, որը նրան հանձնարարվել է Արևմուտքի կողմից»:
Aysor.am