Այվազովսկու պատկերասրահի ղեկավարը անհեթեթություն է անվանել ԱՄՆ-ում նկարչին ուկրաինացի ճանաչելը
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի կողմից ռուս նկարիչներին ուկրաինացիներ հայտարարելը անհեթեթություն է, ՌԻԱ Նովոստիին ասել է Թեոդոսիայի Այվազովսկու պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը։
«Իհարկե, Այվազովսկին հայ էր, նա հայկական և ռուսական մշակույթի կրողն էր։ Տանը, կենցաղում տիրում էին հայկական ավանդույթները, բայց բոլորի համար Այվազովսկին ռուսական մեծ աշխարհի ներկայացուցիչն է։ Ամբողջ աշխարհում նա հայտնի դարձավ որպես ռուս նկարիչ, ռուսական արվեստը փառաբանողներից մեկը։ Նա շատ հայրենասեր էր, իր նկարներում գովերգում էր ռուսական առագաստանավային նավատորմի բոլոր մեծ հաղթանակները»,- նշել է նա։
Մի քանի օր առաջ Մետրոպոլիտեն թանգարանը Արխիպ Կուինջիին անվանել է ուկրաինացի նկարիչ։ Իլյա Ռեպինին և Հովհաննես Այվազովսկուն նույնպես։ Ըստ Տատյանա Գայդուկի, սա կարող է ընդունվել այն հանրության կողմից, ում գիտելիքները մշակույթի ոլորտում բավականին քիչ են։
Նա նաև պատմել է Հովհաննես Այվազովսկու կյանքից մի փաստի մասին։ Այվազովսկին նկարչական վարպետությունն Արվեստի ակադեմիայում ուսուցանել է մոտավորապես նույն տարիներին, ինչ կոբզար Տարաս Շևչենկոն։
«Նրանք դասընկերներ էին։ Կոբզարը Այվազովսկուն որպես հայրենակից չէր ճանաչում, նրանք չընկերացան, հակառակը՝ Շևչենկոն նախանձում էր Այվազովսկու հաջողություններին։ Այվազովսկին Կոբզարի պատմվածքներից մեկում ծառայեց որպես մռայլ, միայնակ, ձանձրալի և բավականին չարակամ երիտասարդ նկարչի կերպարի նախատիպ»,- ամփոփել է Գայդուկը։
News.am