ՀՀ փաստաբանների պալատը դիմել է ԵՄ փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին

Փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ՀՀ փաստաբանների պալատը դիմել է Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE)՝ ակնկալելով միջազգային կառույցների կոշտ արձագանքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ փաստաբանների պալատը։

«Փաստաբանների պալատը հետամուտ է լինելու ոստիկանության աշխատակիցների արատավոր վարքագծի հետևանքով ստեղծված իրավիճակի արդար հանգուցալուծմանը և մեղավոր անձանց օրենքի առջև պատասխանատվության ենթարկելուն»,– ասված է հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիա