Պուտինն ու Ալիևը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը։ Նշվել է ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման տրամադրվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում, մանրամասն քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ներառյալ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձևաչափերով։

News.am