Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀՀ ԴԵ-ՖԱԿՏՈ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԳՆԱԼՈՒ Է ՄԻ ՔԱՂԱՔ, ՈՒՐ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԿՈՏՈՐԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ
ՀՀ դե-ֆակտո արտգործնախարարը գնալու է մի քաղաք, ուր 100 տարի առաջ կոտորել են հայերին այն օրերին, երբ թուրքերը փորձում են Արցախում կոտորել հայերին։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝անդրադառնալով՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցին:
«Եվս մեկ հավելում. միրզոյանն այցելելու է Ադըյաման քաղաքը, որը մինչև ցեղասպանությունը մեծամասամբ հայկական բնակչություն ունեցող քաղաք էր։ ՀՀ դե-ֆակտո արտգործնախարարը գնալու է մի քաղաք, ուր 100 տարի առաջ կոտորել են հայերին այն օրերին, երբ թուրքերը փորձում են Արցախում կոտորել հայերին։
Օկուպացիոն վարչակարգի քրոնիկոնն է մեր աչքերի առջև։ Միակ փրկությունը՝ դիմադրությունը, որի օրինակ է մեզ ծառայում Ադըյամանում ծնված ու Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդներից Միսակ Մանուշյանը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: