Տոյվո Կլաար․ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համարում է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է։ Նա իր տեսակետը հայտնել է Twitter–ում։

«ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա պատմական է, որ հաջորդում է կարիքի մեջ գտնվող հարևանին օգնելու Հայաստանի որոշմանը։ Հուսանք` հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների մեկնարկ է տրվում»,– գրել է Կլաարը։

Sputnik Արմենիա