ՆԱՏՕ-ի երկրներն ուժեղացնում են աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի պաշտպանական ներուժին

ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվել են ակտիվացնել աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի պաշտպանական ներուժին: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպման արդյունքները ներկայացնելիս։

«Նախարարները նաև քննարկել են մեր պարտավորությունները ռիսկի տակ գտնվող այլ գործընկերների, այդ թվում՝ Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի և Մոլդովայի նկատմամբ: Մենք պայմանավորվել ենք ուժեղացնել աջակցությունը՝ բարելավելու նրանց պաշտպանական կարողությունները, կայունությունը և ՆԱՏՕ-ի հետ համատեղելիությունը», -ասել է նա:

Panorama.am