Արման Բաբաջանյանը ՀՅԴ–ից ներողություն կխնդրի. դատարանի պահանջն է

Հայ հեղափոխական դաշնակցությանը զրպարտելու համար դատարանը «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել ՀՅԴ-ից և Գերագույն մարմնի բոլոր անդամներից։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։

Համաձայն դատարանի որոշման, նա պետք է «Ֆեյսբուքի» էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, ներողություն խնդրի և ասի հետևյալը.

«Հարգելի հետևորդներ, 06.12.2019թ. ՀՀ ԱԺ ամբիոնից Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում ՀՅԴ-ից, ինչպես նաև կուսակցության ԳՄ բոլոր անդամներից»։

Նշենք, որ Բաբաջանյանը 2019 թ խորհրդարանական ելույթի ժամանակ Դաշնակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»:

Sputnik Արմենիա