Քրդամետ ակտիվիստները տապալել են Եվրախորհրդարանի լիագումար նիստը

Քրդամետ ակտիվիստների ոչ մեծ բողոքը որոշ ժամանակով ստիպել է դադարեցնել Եվրախորհրդարանի լիագումար նիստը, հաղորդում է The Associated Press-ը:

Ցուցարարները գտնվում էին խորհրդարանի այցելուների համար նախատեսված գոտում։

Նրանք դրոշներ են բարձրացրել՝ ի պաշտպանություն բանտում գտնվող Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի, և սկսել բղավել։ Միջադեպը տեղի է ունեցել կլիմայի և շրջակա միջավայրի հարցերի շուրջ քննարկումների ժամանակ։

Եվրախորհրդարանականները ցուցարարներին խնդրել են ցրվել, բայց երբ նրանք դա չեն արել, նիստը դադարեցվել է։

Անվտանգության աշխատակիցները քաշքշել են ակտիվիստների դրոշները, ոչ մեծ վիճաբանություն է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

News.am