Արամ Առաջինը մեկնում է Հալեպ` լինելու իր ժողովրդի հետ ու նրա կողքին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն այսօր հովվապետական այցով կմեկնի Հալեպ։ Տեղեկությունը հայտնում է կաթողիկոսարանն իր ֆեյսբուքյան էջում։

«Նա մեկնում է` լինելու իր ժողովրդի հետ ու իր ժողովրդի կողքին»,–ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ Արամ Առաջինը Հալեպում կլինի 1 օր։ Նա նախատեսում է այցելել Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի։

Այնտեղ Ս. Վարդանանց զորավարների հիշատակության օրվա առիթով Սուրբ պատարագ է մատուցվելու։

Sputnik Արմենիա