Նեդ Փրայսը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը երեկ կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին:

«Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, բուն կողմերին, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանին ուղղված մեր ուղերձը լարվածությունը թուլացնելու ճանապարհ գտնելու անհրաժեշտությունն է՝ հետ բերելու այն համապարփակ և կայուն խաղաղության ուղու վրա:

Մենք ներգրավված ենք այդ ջանքերում. մենք ներգրավված ենք այդ ջանքերում երկկողմանիորեն, մենք ներգրավված ենք այդ ջանքերում բազմակողմանիորեն, և մենք կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի Միացյալ Նահանգները ուղղակիորեն կողմերի հետ՝ տարբեր հաստատությունների և խմբերի միջոցով, այդ գործն առաջ մղի», - հայտարարել է Փրայսը:

Azatutyun.am