Սի Ցզինպինը ընդունել է Իրան այցելելու Ռաիսիի հրավերը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պեկին կատարած այցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին հրավիրել է այցելել Իսլամական Հանրապետություն։ Չինաստանի ղեկավարն ընդունել է հրավերը, ասվում է երկու ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի։

«Նախագահ Ռաիսին նախագահ Սի Ցզինպինին հրավիրել է պետական ​​այցով Իրան: Նախագահ Սի Ցզինպինը սիրով ընդունեց (այս) հրավերը և պատրաստակամություն հայտնեց այցելել Իրան հարմար պահին»,- Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը մեջբերում է հայտարարությունը:

Համատեղ հայտարարության մեջ երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են սերտ շփումները պահպանելու և Չինաստանի և Իրանի միջև ռազմավարական համակողմանի գործընկերության խորացման պատրաստակամությունը։ Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը քաղաքականության, անվտանգության, տնտեսության, մշակույթի և կրթության ոլորտներում։ Պեկինը և Թեհրանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։

Ռաիսին իր եռօրյա պաշտոնական այցը Չինաստան ավարտում է փետրվարի 16-ին՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով փետրվարի 14-ին ժամանելով Պեկին։

AraratNews.am