2023-02-16 15:37
Լրատվական գործակալություններ
Վարդանյանը՝ գազամատակարարման խափանումների մասին
Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ հասնելու Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումներին՝ թվիթերյան մկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը (Ruben Vardanyan).
«Ձմեռային ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում և գերբեռնված էներգացանցով Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հասնի իր վերջնական նպատակին՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը», - նշել է նա։
Aysor.am