2023-02-16 15:38
Լրատվական գործակալություններ
Իրանի պաշտպանական արտադրանքի արտադրությունն աճել է երեք անգամ, իսկ արտահանումը՝ հինգ անգամ
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանի պաշտպանական արտադրանքի արտադրությունն ավելացել է երեք անգամ, իսկ արտահանումը՝ հինգ անգամ, հաղորդում է Mehr-ը:
Նախարարն ընդգծել է, որ Իրանն օգտվում է պաշտպանական արդյունաբերության ոլորտում իդեալական պայմաններից։
Նա նաև մեկնաբանել է վերջերս Սպահան քաղաքում անօդաչուի խափանված հարձակման գլխավոր կատարողների ձերբակալությունը։
Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սպահանում անօդաչուի հարձակման հետ կապված միջադեպը «իրականացվել է թշնամու կողմից, որը չի կարող համակերպվել Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների հետ»։
News.am