2023-02-16 17:53
Լրատվական գործակալություններ
Դավիթ Բաբայան. Առանց նման փոփոխությունների երկիրը կարող է հայտնվել աղետալի վիճակում
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրում է.
«Արցախում սահմանադրական փոփոխությունները միանգամայն անհրաժեշտ են, առանց նման փոփոխությունների երկիրը կարող է հայտնվել աղետալի վիճակում։
Պետք է առանձնացնել նախագահի ինստիտուտը խորհրդարանից, որը 2017 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո փաստացի վերածվել է «սիամական երկվորյակների»։
Սակայն այստեղ շատ կարևոր է այդ բարեփոխումների ժամկետները։ Շտապողականությունն ու զգացմունքայնությունը շատ վտանգավոր են։ Մեզ ահնրաժեշտ է պատասխանատու, համապարփակ և իմաստուն մոտեցում»։
Panorama.am