ՆԱՏՕ-ն կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի հետ երկարատև հակամարտության

Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է նախապատրաստվի Ռուսաստանի հետ երկարատև հակամարտության: Այս մասին հայտարարել 1 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է «Газета.ru»-ն։

Սթոլթենբերգը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի հետ դիմակայությունը երկար տարիներ կձգձգվի։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ խոսել էր նաև Մոսկվայի հետ երկարատև հակամարտության պատրաստվելու անհրաժեշտության մասին:

Նա նաև պատմել է, որ ՆԱՏՕ-ում «գիտեին, որ Ուկրաինայում հակամարտություն կսկսվի»։

News.am