Փաշինյանը Մյունխենում է․ նա արդեն ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում է։ Նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
«Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ ոչ ֆորմալ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից էլ տեղեկացնում են, որ Փաշինյանն ու Միշելն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:
Կառավարությունը երեկ հայտնեց, որ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա և կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Նշենք, որ նույն համաժողովին է մասնակցելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Sputnik Արմենիա