2023-02-17 12:57
Լրատվական գործակալություններ
Գաֆարովա․ ԵՄ առաքելությունը կարող է «խոչընդոտել Բաքվի և Երևանի կարգավորման գործընթացին»
Եվրոպայից հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելություն ուղարկելը կարող է «խոչընդոտել կարգավորման գործընթացին»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին այսօր Միլի Մեջլիսի նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան:
Սահիբա Գաֆարովան նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ իր դիրքորոշումը հնչեցրել է նաև Ռուսաստանում կայացած հանդիպումների ժամանակ:
Հիշեցնենք, որ ԵՄ առաքելություն ուղարկելու հարցը ծագել է 2022թ. սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։
News.am