2023-02-17 12:58
Լրատվական գործակալություններ
Պետդեպարտամենտ․ ԱՄՆ-ը շարունակում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը
ԱՄՆ վարչակազմը շարունակում է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու փորձերը և ողջունում ցանկացած ջանք՝ ամուր խաղաղության հասնելու նպատակով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Խաղաղությունը Հարավային Կովկասում այն է, ինչի ուղղությամբ վարչակազմը շարունակում է աշխատել։ Դա այն է, ինչի վրա կենտրոնացած է ինքը՝ պետքարտուղարը։ Ուստի մենք ողջունում ենք ցանկացած ջանք, որը կօգնի մեզ հասնել ամուր խաղաղության»,- նշել է Պատելը։
News.am