Hürriyet․ Ստամբուլում հնարավոր երկրաշարժը կգերազանցի նախկինում Թուրքիայում տեղի ունեցած աղետների կորուստները
Փորձագետները սպասում են, որ ևս մեկ երկրաշարժ կարող է տեղի ունենալ Ստամբուլում, որը կգերազանցի Թուրքիայի հարավ-արևելքում կորուստները, գրում է Hürriyet թերթը։
Սեյսմոլոգներն արձանագրում են, որ Ստամբուլը գտնվում է Անատոլիական և Եվրասիական տեկտոնական սալիկների սահմանագծին՝ 15-20 կմ հարավ Հյուսիս- Անատոլիական բեկվածքի այն հատվածից, որն անցնում է Մարմարե ծովի տակով։
Այսպիսով, երկրաշարժը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։
«Այլ կերպ ասած Քահրամանմարաշի երկրաշարժը Ստամբուլի երկրաշարժի գրեթե փորձն է»,- ասվում է հոդվածում։
Ստամբուլում 1 միլիոն 164 հազար շենք և 4,5 միլիոն բնակարան կա, որոնցից յուրաքանչյուրում միջինը 3,3 մարդ է բնակվում։ 7,5 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով սպասվում է, որ լրջորեն կվնասվի 13492 շենք, 39325 շենք մեծ վնաս կկրի։
Հայտնի է, որ Ստամբուլի շենքերի 70 տոկոսը կառուցվել է մինչև 2000 թվականը։
News.am