ՌԴ ԱԳՆ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել դեռ անցյալ տարվա փետրվարին
Եթե ինչ-որ մեկը և ձախողել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա Արևմուտքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել դեռ անցյալ տարվա փետրվարին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդ ժամանակ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները շինծու պատրվակով դադարեցրին ռուս գործընկերոջ հետ համագործակցությունը։ Հստակ բացատրություն այդ կապակցությամբ այդպես էլ չտրվեց։ Այդ հաշվի առնելով՝ մենք կենտրոնացանք եռակողմ ձևաչափերի շրջանակում Երևանին և Բաքվին օգնություն տրամադրելու վրա ՝ հիմնվելով բարձր մակարդակով համապատասխան համաձայնությունների համալիրի վրա»,- ասել է Զախարովան։
Անդրադառնալով ԱՄՆ-ի միջնորդության թեմային՝ նա նշել է․ «չեք տեսնում, որ այն իրական քայլեր պարունակի և որևէ ավելացված արժեք ունենա»։
News.am