ԵՄ-ն սառեցրել է ՌԴ-ի կազմակերպությունների և ֆիզիկական անձանց 21,5 միլիարդ եվրոյի ակտիվները

Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը հայտարարել է, որ Եվրամիությունը այսօրվա դրությամբ սառեցրել է Ռուսաստանից կազմակերպությունների և ֆիզիկական անձանց 21,5 միլիարդ եվրոյի ակտիվները։

«Այս պահին մենք կարողացել ենք սառեցնել պատժամիջոցների ցուցակից օլիգարխների և կազմակերպությունների 21,5 միլիարդ եվրո», - ասել է նա։

Նա նշել է, որ ԵՄ-ն շարունակում է աշխատել ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվների ուղղությամբ, սառեցվել են մի շարք ակտիվներ և գործարքներ, այդ թվում՝ եվրոպական Euroclear-ը։

News.am