Մհեր Գրիգորյանը Անջեյ Կասպրշիկին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է կառավարությունը` հավելելով, որ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Անջեյ Կասպրշիկին։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ 2022-ի մայիսին նույնպես Մհեր Գրիգորյանն ընդունել էր Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել էին տարածաշրջանային զարգացումները և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անդրադարձ էր կատարվել նաև ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը:

Sputnik Արմենիա