Ստամբուլի քաղաքապետ․ 10 հազար մարդ ապրում է փլուզման առավելագույն ռիսկ ունեցող տներում

Մոտ 10 հազար մարդ ապրում է երկրաշարժի ժամանակ փլուզման առավելագույն վտանգ ունեցող տներում։ Այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Բուգրա Գյոքչեն Demirören գործակալությանը տված հարցազրույցում։

«Քաղաքի 318 շենքեր, որտեղ բնակվում է մոտ 10 հազար մարդ, գտնվում են ակնթարթային փլուզման վտանգի գոտում»,-ասել է նա՝ խոսելով Ստամբուլում տիրող իրավիճակի մասին:

Ընդ որում, նրա խոսքով, այդ շենքերը չունեն նույնիսկ ամենացածր՝ E դասը։ Թուրքական խոշոր քաղաքում ևս 1525 շենք ունի D և E ցածր դասեր:

News.am