2023-02-17 20:04
Լրատվական գործակալություններ
Սթոլթենբերգ․ ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ուշադիր հետևում է Չինաստանի և Ռուսաստանի միջև առավել սերտ փոխգործակցությանը, հաղորդում է Reuters-ը։
«Մենք ուշադիր հետևում ենք Չինաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը»,-ասել է նա։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ում հետևում են, որ Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում, ինչպես նաև համատեղ իրականացնում են ռազմածովային և օդային պարեկություն:
News.am