«Փաստ»․ Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՑԵԼ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի ղեկավարությունը երբեք չի էլ թաքցրել իր նյարդայնացածությունը Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելու փաստից: Պարզվում է, սակայն, որ Վարդանյանի «թեման» խիստ հուզում է նաև Թուրքիային:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ երկիր կատարած այցի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին պարզ տեքստով ասվել է, որ ադրբեջանա-թուրքա-հայկական «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը խանգարող գործոններից մեկը հենց Արցախի պետնախարարն է:

Կառավարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Նիկոլ Փաշինյանի անունից խոստացել է, թե շատ շուտով կկարողանան հասնել նրան, որ Ռուբեն Վարդանյանը «հեռացվի ճանապարհից»:

Yerevan Today