ԻԻՀ ԱԳՆ․ Իրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը և համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը և կառուցողական համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, հաղորդում է Mehr-ը:
Քանանին հանդես է եկել այս հայտարարությամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համատեղ հայտարարության, որոնք Իրանն անվանել են «տարածաշրջանում խաղաղության սպառնալիք»։
Քանանին Իրանի հասցեին նմանօրինակ հայտարարությունները «հաճախ կրկնվող» և «հոգնեցուցիչ» է անվանել:
Նրա խոսքով՝ նման հայտարարությունները համապատասխանում են տարածաշրջանի երկրների միջև պառակտում սերմանելու ամերիկյան ռեժիմի դարավոր ռազմավարությանը:
Անդրադառնալով Իրանի միջուկային գործունեության դեմ ուղղված մեղադրանքներին՝ Քանանին ընդգծել է, որ երկիրը կշարունակի խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման իր ծրագիրը և կառուցողական ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ «չնայած առկա քաղաքական ճնշումներին և քարոզչական զրպարտչական արշավներին»։
Քանանին նշել է, որ Իրանը հավատում է տարածաշրջանային դիվանագիտությանը և ձգտում է տարածաշրջանային ճգնաժամները լուծել քաղաքական լուծումների միջոցով:
Ավելի վաղ ԱՄՆ-ն և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ պետությունները պայմանավորվել էին ընդլայնել պաշտպանական համագործակցությունը։
News.am