Իոսիֆ Հակոբյանը նշանակվել է «Կոնցեռն ՎԿՈ «Ալմազ-Անտեյ»-ի գիտական ղեկավար
Իոսիֆ Հակոբյանը, որը նախկինում աշխատել է որպես Մոսկվայի «Ագաթ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն-գլխավոր կոնստրուկտոր, դարձել է «Կոնցեռն ՎԿՈ «Ալմազ-Անտեյ» ԲԸ-ի նոր գիտական ղեկավարը: Այս մասին ասվում է կոնցեռնի հաղորդագրության մեջ։
««Կոնցեռն ՎԿՈ «Ալմազ-Անտեյ» ԲԸ գիտական ղեկավար է նշանակվել Իոսիֆ Գրիգորիի Հակոբյանը՝ ռուս և խորհրդային գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են կոնցեռնում, Հակոբյանը ավելի քան երկու տասնամյակ զբաղեցրել է «Ագաթ»-ում (մտնում է «Ալմազ-Անտեյ»-ի կազմում) ինստիտուտի գլխավոր ղեկավարի պաշտոնը։ 2016 թվականին նշանակվել է ինստիտուտի գիտական ղեկավար: Վերջին տարիներին նրա գիտական գործունեությունն անդրադառնում է օդից զանգվածային հարձակումներից օբյեկտների պաշտպանության հարցերին և Երկրի մակերևույթից ռադիոլոկացիոն ազդանշանների հետ մղման խնդիրներին։
Հունվարի 9-ին 85 տարեկանում մահացել է «Ալմազ-Անտեյ»-ի նախորդ գիտական ղեկավար, «Կալիբր» հրթիռների մշակող Պավել Կամնևը, որը պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից։
News.am