«Փաստ». ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԴԺԳՈՀ Է ԴԵՍՊԱՆԻՑ

«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 7-9-ը Բեռլինում կայանալու է համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը: Կազմկոմիտեից Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը նամակ են ուղարկել, որտեղ ուղիղ տեքստով զգուշացնում են, ընդ որում՝ խստորեն, որ արգելվում է «քաղաքական բնույթի» որևէ նյութ, նմուշ ներկայացնել ցուցահանդեսին։ Ավելին, հատուկ շեշտվում է, որ իրենց «խորհուրդը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին», և հղում է արվում ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերին՝ թիվ 822, 853, 874, 884։

Ուշագրավ է, որ մինչ փաշինյանական իշխանափոխությունը որևէ ցուցահանդեսում, այդ թվում՝ զբոսաշրջային, Հայաստանը ներկայացնող ընկերություններին չեն արգելել ներկայացնել Արցախը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական կորպուսում վերոնշյալ զգուշացում-նամակը համարում են առաջին հերթին Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազար դեսպան Վիկտոր Ենգիբարյանի խոշոր ձախողումը: Դեսպանատունը փաստացի աշխատանք չի տարել կազմկոմիտեի հետ, չի բացատրել, որ նշյալ պատճառաբանությունը պարզապես անհեթեթություն է:

Մեր ունեցած տեղեկություններով, ընդհանրապես, Գերմանիայի հայ համայնքը չափազանց դժգոհ է դեսպանից. այստեղ համարում են, որ դեսպանատանն արդեն մեկուկես տարի է՝ պարզապես «բարդակ» է, ամեն ինչ ձախողում են, ոչ մի հարցով նորմալ չեն զբաղ վում, ամ բող ջու թ յ ա մ բ կտրված են համայնքից: Փոխարենը դեսպանն այս օրերին հպարտորեն ուղեկցում է Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանին»։

Panorama.am