2023-02-20 09:23
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Զորամասի պահպանության տեղամասում զինծառայող է մահացել
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանն այսօր դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Sputnik Արմենիա