ԶԼՄ․ Թուրքիայի Հաթայ նահանգը հոսանքազրկվել է, ավերածություններ կան
Թուրքիայի Հաթայ նահանգը, որտեղ այսօր նոր երկրաշարժ էր տեղի ունեցել, ամբողջովին հոսանքազրկված է, կան ավերածություններ, հաղորդում է A Haber հեռուստաալիքը:
Ավելի վաղ տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD) հաղորդել էր նահանգում 6,4 և 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժերի մասին, որոնք տեղի են ունեցել փետրվարի 20-ի երեկոյան` երեք րոպե ընդմիջումով:
«Տարածաշրջանում էլեկտրականությունն ամբողջությամբ անջատված է։ Փլատակների բացում էր ընթանում, բայց մենք տեսանք, թե ինչպես են մեր աչքի առաջ փլուզվում շենքերը, որոնք ավելի վաղ չէին քանդվել»,-հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը։
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Սիրիայում, Կիպրոսում և Իսրայելում, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը:
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր` Հայաստանի ժամանակով 21։04–ին, Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են տեղի ունեցած երկրաշարժից հետո Հաթայ նահանգում նոր ավերածությունների մասին։
Sputnik Արմենիա