2023-02-21 09:35
Լրատվական գործակալություններ
ՌԴ խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար բեռով շարասյուն են ուղեկցել
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը Գորիս-Ստեփանակերտ երթուղով ուղեկցել է հումանիտար բեռով շարասյուն։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Sputnik Արմենիա