Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել

Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ։

Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպման ժամանակ։

Աբդոլլահիանն ընդգծել է նաև տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը։

Sputnik Արմենիա