2023-02-21 11:11
Լրատվական գործակալություններ
Բորել․ Առաքելությունը կաջակցի Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին ուղղված ԵՄ ջանքերին
ԵՄ քաղաքացիական առաքելությունը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ուղղված ԵՄ ջանքերին։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Հայտնել ենք, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունն այսօրվանից սկսում է իր աշխատանքը Հայաստանում։ ԵՄ-ում հայտարարել են, որ այն կոչված է նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք գործարկել ենք Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA), որն այժմ գործում է և իր առաջին պարեկությունն արդեն անցկացրել է»,- գրել է Բորելը Twitter-ում։
Նրա խոսքով` առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, տեղում վստահություն կստեղծի և կաջակցի ԵՄ ջանքերին` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին:
Sputnik Արմենիա