Լրատվամիջոցները հայտնել են Սիրիայում երկրաշարժի հետևանքով 5 զոհի մասին

Երկուշաբթի օրը Սիրիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի։ Այս մասին հայտնել են արաբական հեռուստաալիքները, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը, չորս մարդ մահացել է խուճապի և հրմշտոցի հետևանքով, որն առաջացել է Հալեպ և Տարտուս քաղաքներում ցնցումների ժամանակ։ Եվս մեկ կին, ըստ Sky News Arabia-ի, մահացել է Միջերկրական ծովի ափին գտնվող Լաթաքիա քաղաքում։

Al Arabiya-ի տեղեկություններով ՝ զոհվածներից մի քանիսը մահացել են սրտի կաթվածից առաջին ստորգետնյա ցնցումների ժամանակ։ Հեռուստաալիքը հայտնում է նաև այն դեպքերի մասին, երբ մարդիկ դուրս են թռել տների պատուհաններից՝ վախենալով, որ շենքի փլուզման դեպքում կմնան փլատակներում։

Panorama.am