Պուտինը խոստացել է քայլ առ քայլ կատարել հատուկ գործողության խնդիրները
Ռուսաստանը քայլ առ քայլ, զգուշորեն և հետևողականորեն կլուծի հատուկ ռազմական գործողության խնդիրները։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի, փետրվարի 21-ին ՌԴ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում, տեղեկացրել է «Известия»-ն։
Նա հիշեցրել է, որ մինչև հատուկ գործողությունն սկսելը Դոնբասը հավատում և սպասում էր, որ Ռուսաստանն օգնության կգա։ Ընդ որում՝ Ռուսաստանը, նախագահի խոսքով, արել է ամեն ինչ, որպեսզի լուծի խնդիրները խաղաղ միջոցներով, բայց նրա թիկունքում միանգամայն այլ սցենար էր պատրաստվում։
«2014-ից Դոնբասը պայքարում էր, պաշտպանում ապրելու և մայրենիով խոսելու իրավունքը։ Հավատում էր և սպասում, որ Ռուսաստանն օգնության կգա։ Մենք արել ենք հնարավոր ամեն բան, որպեսզի լուծենք խնդիրը խաղաղ միջոցներով։ Բայց մեր թիկունքում այլ սցենար էր պատրաստվում»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
News.am