Մինասյան․ Իշխանությունը ցույց է տալիս Բաքվին՝ պատժելու ենք նրանց, ովքեր ցավ են պատճառել ձեզ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բոլոր տիպի քաղաքական հետապնդումները պետք է ինչ-որ ձևով իրավական փաթեթավորում ստանան. Ցավոք սրտի, մեր երկրում որդեգրվել է ավելի շատ քրեաիրավական փաթեթավորումը, քան թե վարչաիրավական կամք քաղաքացիաիրավական: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Հետևաբար բոլոր գործերում, որով անցնում են ռազմական, պետական, քաղաքական գործիչները, ներկայացվող մեղադրանքը այնքան անխոցելի պետք է լինի, որ քաղաքացիների մոտ երև, որ դա մաքուր իրավական գործընթաց է: Մինչդեռ մենք ականատես ենք եղել, որ քաղաքական ղեկավարությունը իր տարբեր պաշտոնյաների միջոցով ձևակերպումներ է տվել, ըստ էության, քրեական հանցակազմի մեջ մեղադրելով քաղաքական, ռազմական տարբեր գործիչների: Երկրորդ, ակնհայտ է, որ այն գործարքը»,-ասաց նա:
Անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործին, Մինասյանն ասաց. «Այսպես կոչված Արմաշի տարածքների օտարման գործրքները մաքուր քաղաքացիաիրավական հարաբերություններ են, այստեղ քրեաիրավական գնահատական տալը նշանակում է պարզապես կիրառել միջոցներ, որ կարողանաս անձին լրացուցիչ ցավ պատճառել: Երրորդ, ի՞նչն է խանգարում քննությունն իրականացնել առանց ձերբակալության: Երեք դեպքում կարող եք ձերբակալել. Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած, որն այս դեպքում բացակայում է, որովհետև այդ կասկածը ծագել էր 2-3 տարի առաջ, ոչ թե հիմա: Երկրորդը, եթե դու ուզում ես կալանավորում կիրառել, այսինքն կալանքը որպես խափանման միջոց, բայց իրականում որպես պատժի միջոց ես կիրառում, և վերջապես երրորդը, եթե անձը խախտել է կիրառված խափանման միջոցի կանոնները, այդ ժամանակ կարող ես ձերբակալել: Այսինքն սա հստակ քաղաքական հետապնդման փորձ է, և սա նոր չի սկսվել: Շատ պարզ մի բան կա. ՀՀ գործող իշխանությունը ցույց է տալիս իր գործընկեր Ադրբեջանի իշխանությանը, որ մենք պայքարելու ենք բոլոր այն անձանց դեմ, որոնք ժամանակին ցավ են պատճառել ձեզ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
News.am