ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել

ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ», - ասված է տեղեկագրում:

Նշվում է նաև, որ խաղաղապահները շարունակում են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը:

Չորս երթուղով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։

Խաղաղապահները մարդասիրական բեռով ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Ասկերանի շրջանում մարդասիրական ակցիա է անցկացվել. բազմազավակ, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին սննդի փաթեթներ են փոխանցվել։

Sputnik Արմենիա