Գնել Սանոսյանն ու «Ռոսատոմ»-ի փոխտնօրենը քննարկել են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցը

Տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկիի գլխավորած պատվիրակության հանդիպումը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր։

Մասնավորապես Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով համագործակցության վերաբերյալ։

Կարևորելով 2026թ-ից հետո Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգ շահագործումը՝ քննարկվել է համատեղ միջոցառումների ողջ շրջանակը և նախատեսվող աշխատանքները։

Հաշվի առնելով «Ռոսատոմ» կորպորացիայի հետաքրքրվածությունը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանագվոր թափոնների վնասազերծման հարցում՝ շրջայց է կազմակերպվել գործարան՝ ծանոթանալու առկա իրավիճակին, ինչպես նաև քննարկելու համագործակցության հնարավորությունները։

Aysor.am