Սերգեյ ԿՈՊԻՐԿԻՆ․ ՃԻՇՏ ՉԷ, ՈՐ ՀԱՊԿ-Ը ԵՐԵՍ Է ԹԵՔԵԼ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՆՈՒՄ

Գաղտնիք չէ, որ կա Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու և Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու ՀԱՊԿ որոշման նախագիծ, որը Հայաստանը չի ստորագրել։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«ՀԱՊԿ-ը՝ որպես ուժ, պատրաստ է լինել այստեղ՝ երկրի վրա, ցուցադրել իր դրոշը հայկական տարածքում։ Եթե դա համարվում է դաշնակցին չաջակցել, ապա ինչ է դա: Կան տարբեր ակնկալիքներ, բայց եթե ինչ-որ մեկի ակնկալիքները լիովին չեն իրականանում, դա չի նշանակում, որ ոչինչ չի արվում։ Ճիշտ չէ, որ ՀԱՊԿ-ը երես է թեքել ու ոչինչ չի անում։ Ելնելով կիսադատարկ բաժակի տեսությունից՝ բաժակը լիքն է, բայց Հայաստանի ղեկավարությունը, չգիտես ինչու, նախընտրել է Եվրամիության տարբերակը։ Նա տալիս է համապատասխան բացատրություններ։ Մեր դիրքորոշումն այս հարցում նույնպես լավ հայտնի է»,- հավելել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում տեղակայվել է ԵՄ նոր դիտորդական առաքելություն՝ բաղկացած 100 հոգուց։ Սա ԵՄ անընդմեջ երկրորդ առաքելությունն է։ Առաջին դիտորդները Հայաստան են ուղևորվել Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։

News.am