Հայաստանը 32 տոննա քաշով մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է ուղարկել Սիրիա

Հայաստանը մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է ուղարկել Սիրիա, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ավելի լավ, հայտնել էինք, որ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 32 տոննա քաշով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բեռը ներառել է սնունդ և դեղորայք: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից։

Տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Sputnik Արմենիա