2023-02-23 13:56
Լրատվական գործակալություններ
24 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան, 19-ը՝ Հայաստանից Արցախ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 24 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան, 19-ը՝ Հայաստանից Արցախ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նպատակը ընտանիքների հետ վերամիավորումն է»,–նշեց Ամատունին։
Նա հավելեց, որ Լաչինի միջանցքի շրջափակումից հետո այս նպատակով Կարմիր խաչը 2 ուղղություններով ապահովել է 296 մարդու տեղափոխումը։