2023-02-24 11:33
Լրատվական գործակալություններ
Զելենսկի․ Մարտական գործողությունների արևելյան ուղղությունում իրավիճակը «շատ բարդ է»
Ուկրաինայում մարտական գործողությունների արևելյան ուղղությունում իրավիճակը բարդ է և ցավագին, շտաբի նիստից հետո նշել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամ-ալիքում։
«Արևելքում վիճակը շատ բարդ է։ Ցավագին։ Բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դիմանանք»,- գրել է նա։
Զելենսկու խոսքով՝ հարավային ուղղությունների մասով դրությունը «վտանգավոր» է, իսկ հյուսիսում և Սև ծովի շրջանում իրավիճակը վերահսկողության տակ է։
News.am