2023-02-24 15:10
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի հատուկ ծառայությունները Սիրայում սպանել են Ստամբուլի ահաբեկչության կազմակերպչին
Թուրքիայի հատուկ ծառայությունները Սիրիայի հյուսիսում ոչնչացրել են Ստամբուլի ահաբեկչության կազմակերպչին։ Տեղեկությունը փոխանցում է Anadolu գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) Սիրիայի հյուսիսում իրականացրել է Ստամբուլի Իսթիքլալ փողոցում ահաբեկչությունը ծրագրած և ակտիվ մասնակցություն ունեցած ահաբեկիչ Հալիլ Մենջիին վերացնելու գործողությունները
Թուրքիայի հատուկ ծառայությունների վարկածի համաձայն՝ Մենջին ուղղորդել է ահաբեկչության երկու մասնակիցներին՝ Ահլամ Ալբաշիր Սալեհին և Բիլալ Հասանին, ընդ որում վերջինիս նրա օգնությամբ հաջողվել է արտերկիր փախչել։
«MİT-ի տվյալներով՝ Հալիլ Մենջին սպանվել է 2023 թվականի փետրվարի 22-ին Ղամիշլիի շրջանում», - փոխանցում է գործակալությունը։
Sputnik Արմենիա