G7-ի երկրները ՌԴ-ի ակտիվները սառեցված կթողնեն մինչև Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

G7 խմբի երկրները մտադիր են ռուսական ակտիվները սառեցված պահել ընդհուպ մինչև ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում ուրբաթ հրապարակված հաղորդագրության մեջ։

«G7-ի սահմանափակող միջոցները շրջանցելու Ռուսաստանի փորձերին հակազդելու համար առաջնորդները կաջակցեն իրավակիրառման համակարգման մեխանիզմի ստեղծմանը, որի նախագահն առաջին տարում կլինի Միացյալ Նահանգները։ Երաշխավորելու համար, որ Ռուսաստանը կվճարի Ուկրաինայի երկարաժամկետ վերակառուցման համար, G7-ի երկրները կշարունակեն անշարժացված վիճակում պահել ռուսական սուվերեն ակտիվները այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտության լուծումը չի գտնվել»,-ասվում է հայտարարության մեջ։

Aysor.am