2023-02-24 19:45
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ն անցագրային սահմանափակումներ է մտցրել ռուս զինվորականների դեմ
ԱՄՆ-ն վիզայի սահմանափակումներ է մտցրել ավելի քան 1200 ռուս զինվորականների նկատմամբ։ Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած փաստաթղթում։
«Ռուս 1219 զինվորի դեմ վիզայի սահմանափակումներ են մտցվել այն գործողությունների համար, որոնք սպառնում կամ խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական անկախությունը», - ասվում է հայտարարությունում:
Sputnik Արմենիա