ՌԴ-ն և Բելառուսը ԵԱՀԿ ԽՎ-ում որոշ պատվիրակությունների կոչ են արել դադարեցնել խայտառակվել

Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ հայտարարություն են փոխանցել ԵԱՀԿ ԽՎ քարտուղարությանը՝ կոչ անելով առանձին պատվիրակություններին «դադարեցնել խայտառակությունը»։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ և ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը:

Հայտարարությունում նշվում է, որ կազմակերպության բոլոր անդամները պետք է Եվրոպայի ապագայի հարցում գիտակցեն իրենց պատասխանատվությունը։

Վիեննայում երեկ մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը, հեռարձակումն ընթացել է առցանց։ Վեհաժողովի քաղաքական հարցերի և անվտանգության հանձնաժողովի նիստում մի շարք պատվիրակներ կտրուկ արտահայտություններ են արել Ռուսաստանի հասցեին ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի և ՌԴ-ի կողմից հատուկ ռազմական գործողության անցկացման հետ:

«Մենք կոչ ենք անում որոշ պատվիրակությունների ժամանակ հատկացնել իրենց ինքնակրթությանն ու դադարեցնել խայտառակվել», - գրել է Տոլստոյը տելեգրամյան ալիքում։

Հայտարարությունում մի շարք պնդումներ կան նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ Մասնավորապես, որ արևմուտքը խեղաթյուրում է «ուկրաինական ողբերգության» փաստերն ու զարգացման պատճառները և հրահրում է գլոբալ աղետ։ Ասվում է նաև այն մասին, որ Ռուսաստանի պատմական տարածքների վերադարձն անխուսափելի է։

«Մենք կողմ ենք բոլոր պետությունների հետ փոխգործակցությանը, բայց երկխոսությունը պետք է լինի իրավահավասար, իսկ Արևմուտքը պատրաստ չէ երկխոսության» , - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԵԱՀԿ բոլոր անդամները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը Եվրոպայի ապագայի համար։

Sputnik Արմենիա