2023-02-27 09:15
Լրատվական գործակալություններ
Եվրոպացի պատգամավոր․ Երկիրը դատարկվում է, մոտենում է ներխուժումը. զորակցե՛ք հայ ժողովրդին
Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած եվրոպացի պատգամավորները տեղեկություններ կփոխանցեն իրենց գործընկերներին և կվերահաստատեն, որ Լաչինի միջանցքն այսօր էլ ապօրինաբար փակ է։
Փետրվարի 21-24-ը Հայաստանում էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմը և Ֆրանսուա Ալֆոնսին։
ԵԽ պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին թվիթերյան իր էջում գրել է, որ մեկ դար անց Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են էթնիկ զտումների. «Լեռնային Ղարաբաղի համար կարևոր նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի շրջափակում, գազի և էլեկտրաներգիայի մատակարարման դադարեցում, երկիրը դատարկվում է, մոտենում է ներխուժումը, աջակցեք հայ ժողովրդին»:
News.am