2023-02-27 09:17
Լրատվական գործակալություններ
Հանրահավաք Նոր Ջուղայում՝ ի զորակցություն Արցախի
Փետրվարի 24-ին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քեչեճյանի կոչի համաձայն տեղի է ունեցել հանրահավաք ՝ ի զորակցություն Արցախի։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Հանրահավաքին ներկա են եղել ազգային մարմինների ներկայացուցիչներ, Հայ Դատի հանձնախմբի ու միությունների անդամներ, Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտներ և պատասխանատուներ, Նոր Ջուղայի և Շահինշահրի հայ համայնքների ժողովուրդը։
Դատապարտելով Ադրբեջանի և իր համախոհ երկրների հանցավոր գործողությունները տարածաշրջանում՝ հանրահավաքին պահանջվել է ապաշրջափակել Արցախը։
News.am